ԿԸՀ-ն վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք չի արձանագրել. Վահագն Հովակիմյան
«Վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք մեր կողմից չի արձանագրվել»:
Այս մասին Ազգային ժողովի ապրիլի 15-ի նիստին ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ԿԸՀ-ն հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ որևէ դեպք արձանագրե՞լ է և այդ մասին ծանուցել ու տեղեկացրե՞լ է խախտում կատարողին:
Վահագն Հովակիմյանը պարզաբանել է՝ ԿԸՀ-ն վարչական ռեսուրսի չարաշահման դեպք կարող է արձանագրել, երբ կան թեկնածուներ, այսինքն՝ ԸՕ-ի 23-րդ հոդվածը կարող է գործել այն պահից, եթե կան թեկնածուներ, իսկ եթե չկան գրանցված թեկնածուներ, ովքե՞ր են այդ չարաշահողները:
«Երբ կունենանք թեկնածուներ, այդ թեկնածուների գործունեությունն էլ կկարողանանք գնահատել»,-հավելել է Հովակիմյանը:
