Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ նիստին կմասնակցի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը կկայանա ապրիլի 17-ին։
Նիստում նախարարները որոշումներ կկայացնեն միջազգային օրակարգի և համագործակցության լայն շրջանակի վերաբերյալ։
