Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը

Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջում։
«Հանդիպումը տեղի է ունենում նախարար Միրզոյանին ուղղված հրավերի հիման վրա և միտված է քննարկելու Հայաստանի հետ ավելի խորը գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանում տևական կայունության հաստատման հեռանկարները»,- նշված է գրառման մեջ։

You may also like...