Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտզալի մրցաշարը

Այսօրվանից մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտզալի մրցաշարը, որն անցկացվում է առաջին անգամ։

Մասնակցում է 7450 ներկայացուցիչ՝ 100 թիմ Երևանում, 300-ը՝ մարզերում։ Այն բացառիկ է մասնակիցների թվով։

Բացի այդ, առաջին անգամ մրցաշարին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչները։

Առաջնությունն անցկացվում է մինչև 15 տարեկանների շրջանում։

Մրցումներն անցկացվում են 3 փուլով՝ միջհամայնքային, մարզային/երևանյան և
հանրապետական։

• 1-ին՝ միջհամայնքային փուլին մասնակցում են երևանյան և մարզային
հանրակրթական դպրոցների թիմերը։

• 2-րդ` մարզային/երևանյան փուլին մասնակցում են միջհամայնքային փուլում
հաղթած թիմերը՝ որոշելով մարզի և Երևանի խմբի հաղթողներին։

• 3-րդ՝ հանրապետական փուլին մասնակցում են մարզային և երևանյան
փուլում առաջին տեղ գրաված թիմերը։

Եզրափակիչները նախատեսված են մայիսին։

 Մրցաշարի հանրապետական փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղը գրաված թիﬔրը կպարգևատրվեն ՀՖՖ գավաթով, ﬔդալներով, դիպլոﬓերով և հատուկ նվերներով։

You may also like...