«Ուժեղ Հայաստան»-ի 12 անդամի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել (ձայնագրություններ)
Հակակոռուպցիոն կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնում են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից նախօրեին ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
Երկու բերման ենթարկվածներն էլ ազատ են արձակվել:
Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր 14 կուսակցականների և կուսակցության հետ առնչվող քաղաքացիների, մեղադրանք առաջադրել ընտրակաշառք ստանալու և տալու հոդվածներով:
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:
Հրապարակվել են ձայնագրություններ:
