2500 նոր աշխատատեղ, օրական շուրջ 100 տոննա թռչնի, 15-20 տոննա խոզի միս․ 250 մլն դոլարի ներդրում «Շիրակ»-ում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 17-ին այցելել է «Շիրակ» թռչնաբուծարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

673500149_1398357845666928_523021779758570199_n.jpg (99 KB)672663194_1398357692333610_3922289146712321106_n.jpg (90 KB)

Ընկերության կողմից նախատեսվող ներդրումները հասնում են 250 մլն դոլարի, որից ավելի քան 60 մլն դոլարն արդեն իսկ կատարվել է։ Ծրագիրն իրականացվելու է 420 հա մակերեսի վրա հանրապետության տարբեր մարզերում։ Նախատեսվում է 2500 աշխատատեղի ստեղծում է ամբողջ նախագծի կյանքի կոչման դեպքում, որից 750-ը՝ Շիրակում։ 300 աշխատատեղ արդեն իսկ ստեղծվել է։

672665022_1398358022333577_8207043682484975057_n.jpg (120 KB)673800232_1398358082333571_2341417398138748943_n.jpg (127 KB)

Ծրագրի իրագործման արդյունքում նախատեսվում է ավելացնել արտադրական ծավալները՝ ապահովելով օրական շուրջ 100 տոննա թռչնամսի և 15–20 տոննա խոզի մսի արտադրություն։ Արտադրված թռչնամիսը բավարարելու է Հայաստանի բոլոր պաշարները, արտադրանքի մի մասն էլ կարտահանվի։ Ընկերությունում արդեն իսկ օրական արտադրվում է 400 հազար ձու։

Ընկերության սեփականատեր Նարեկ Նալբանդյանի և տնօրեն Հայկ Մաթևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է թռչնաֆաբրիկայում, ծանոթացել պայմաններին, ներդրված սարքավորումներին և արտադրական գործընթացին։ Շրջայցի ընթացքում ներկայացվել են թռչնաբուծարանի զարգացման ծրագրերն ու առաջիկա անելիքները։

672208552_1398357982333581_6517984878944885558_n.jpg (64 KB)

Ընկերությունը նաև 25 մլն դոլարի ներդրում է իրականացրել համակցված կերերի գործարանի կառուցման համար, որն տարածաշրջանի ամենամեծ գործարաններից մեկն է։

You may also like...