Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև. Ֆիդան
«Անկարայում հույս ունեն, որ մոտ ժամանակում կստորագրվի խաղաղության պայմանագիր Բաքվի և Երևանի միջև»:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներով անցկացված ճեպազրույցում։
«Թուրքիան հույս ունի, որ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-ասել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ունի տնտեսական առավելություններ։
«Մեր տարածաշրջանի դերը Միջին միջանցքի իրականացման հարցում չափազանց կարևոր է։ Քանի որ Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է այդ միջանցքի անվտանգության տեսանկյունից։
«Զանգեզուրի միջանցքը» շատ կարևոր ուղի է Թուրքիայի համար։ Այս հարցի շուրջ մենք նաև աշխատում ենք Եվրոպական միության հետ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստում է տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան»,-ընդգծել է ֆիդանը։
