Խոստացել էինք 7 տոկոս տնտեսական աճ, ցուցանիշն ապահովել ենք 7․6 տոկոս․ վարչապետը ներկայացրել է ՔՊԿ նախընտրական ծրագրի վերջին հատվածը․ ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ժողովրդին ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

Վարչապետը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով ծրագրի վերջին հատվածը։

Ներկայացված միջոցառումները (անելիքները) «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կիրականացնի խորհրդարանական մեծամասնություն և Կառավարություն ձևավորելուց հետո՝ 2026-2031 թվականներին։

«Միջոցառումները Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինում և   ծրագրի այլ մասերում հիշատակված միջոցառումների հետ կազմում են մեկ ամբողջություն»,- ասել է վարչապետը։

You may also like...