World Vision-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության ոլորտները․ հանդիպում ՇՄ նախարարությունում
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ բնապահպանական ծրագրերի իրականացման, համայնքների կարողությունների զարգացման, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն առնչվող նախաձեռնությունների շրջանակում։
Անդրադարձ է կատարվել նաև կլիմայի փոփոխության՝ երեխաների վրա ունեցած ազդեցություններին և դրանց հաղթահարմանն ուղղված հնարավոր քայլերին։
Կարևորվել են երեխաների խոցելիության նվազեցումն ու նրանց դիմակայունության բարձրացումը՝ համապատասխան ծրագրերի արդյունավետ իրականացման միջոցով։
Կողմերն ընդգծել են համագործակցության շարունակականության և զարգացման կարևորությունը՝ նպատակ ունենալով ապահովել ոլորտում առավել արդյունավետ և կայուն արդյունքներ։

