Եվ այդ քաղաքացին, որը տեսանյութը տրամադրել է, Թագուհի Թովմասյանի եղբայրն է՝ Պետրոս Թովմասյանը. Սիմոնյան (տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ալեն Սիմոնյանի ավտոշարասյան «սանձարձակ» պահվածքը երթևեկության ընթացքում» վերնագրով հրապարակմանը՝ մանրամասներ հայտնելով։

Սիմոնյանի խոսքով՝ ինքը մեքենայի մեջ չի եղել, ավտոշարասյունը բաղկացած է եղել իրեն սպասարկող մեկ մեքենայից և ՊՊԾ մեքենաներից, և տեսնելով իրեն սպասարկող մեքենան՝ ընթացքի մեջ գտնվող մեքենաներից մեկը սկսել է իրեն անկանոն պահել, սահմանափակել, խոչընդոտել մեքենաների ընթացքը․ նրանից ճանապարհ է պահանջվել։

«Եվ այդ քաղաքացին, որը տեսանյութը տրամադրել է «Ժողովուրդ» օրաթերթին, Թագուհի Թովմասյանի եղբայրն է՝ Պետրոս Թովմասյանը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...