ՊԵԿ նախագահը և դեսպան Քոուլը քննարկել են ՄԹ կողմից ՊԵԿ առաջնահերթությունների իրականացմանն ուղղված հնարավոր տեխնիկական աջակցության շրջանակները
«Հանդիպմանն ընդգծել եմ հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացում երկկողմ շարունակական համագործակցության կարևորությունը։
Այդ համագործակցությունը կարևոր դեր ունի համակարգերի արդիականացման, ինչպես նաև ավելի թափանցիկ և արդար հարկային ու մաքսային վարչարարության ապահովման գործում։
Անդրադարձ ենք կատարել Մաքսային վարչարարության զարգացման երկրորդ (CAD-2) ծրագրի շրջանակում իրականացվող մի շարք ուղղությունների։
Զրույցի ընթացքում քննարկել ենք նաև Միացյալ Թագավորության կողմից ՊԵԿ առաջնահերթությունների իրականացմանն ուղղված հնարավոր տեխնիկական աջակցության շրջանակները»,- նշված է գրառման մեջ։

