Քաղաքացու օր. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից կատարել է գրառում. «Քաղաքացու օր»:
Ապրիլի 25-ը ՀՀ քաղաքացու օրն է:
Հանրապետության 101 բնակավայրերում ընթանում են միջոցառումներ՝ «Մենք ենք մեր պետությունը» խորագրով:
Միջոցառումները իրականացվում են 3 բաղադրիչով՝ կրթություն, երիտասարդություն և մշակույթ։
Որպես բանախոսներ՝ հանդես են գալիս պետական իշխանության ներկայացուցիչներ, պետականաշինության գործում մեծ ներդրում ունեցող գործիչներ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող և կրթության, գիտության, սպորտի, մշակույթի բնագավառներում ակնհայտ հաջողություններ արձանագրած գործիչներ, «Մեր ժամանակների հերոսը» նախագծի մասնակիցներ:
Երևանում, Մարալիկ և Վարդենիս քաղաքներում նախատեսվում են համերգային միջոցառումներ:
