Ճամբարակ-Բերդ «սարի ճանապարհը» դարձել է հոյակապ մայրուղի. վարչապետ (տեսանյութեր)

Սիրելի՛ քաղաքացիներ, հիմա ես գտնվում եմ Թթուջուր-Նավուր ճանապարհին: Այն Ճամբարակից Բերդ տանող ճանապարհն է, որը նախկինում հայտնի է եղել որպես «սարի ճանապարհ» և համապատասխանել է իր կարգավիճակին:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում ասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ անկախությունից ի վեր Հ38,/Հ-30/ (Թթուջուր) – /Հ-36/ (Նավուր) հանրապետական նշանակության 40 կմ երկարությամբ ավտոճանապարհը երբեք բարեկարգված չի եղել:

«Հետաքրքիրն այն է, որ այս ճանապարհը Երևանից Բերդ տանող ամենակարճ ճանապարհն է:

Վերջին տարիներին այս ճանապարհը բերել ենք ահա այս տեսքին, որը մեր ժամանակակից պայմաններին համապատասխանող մայրուղի է:

Հիմա Երևանից Բերդ և հակառակ ուղղությամբ ահա այսպիսի կարճ ճանապարհ գոյություն ունի՝ այսպիսի որակով»,- նշում է Փաշինյանը:

Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել, որը վերնագրել է «Չնախատեսված կանգառ Նավուր բնակավայրում», որում զրուցում է քաղաքացիների հետ:

You may also like...