Ստամբուլում սրճարանի այցելուները բարձր երաժշտությունը շփոթել են երկրաշարժի հետ և դուրս են վազել փողոց

Ստամբուլի Սուլթանգազի շրջանում սրճարանի այցելուները խուճապահար դուրս են վազել փողոց՝ վախենալով երկրաշարժից, սակայն նրանց վախի պատճառը եղել է կողքով անցնող մեքենայի հզոր աուդիոհամակարգը։

Այս մասին հայտնել է Birgün պորտալը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Պորտալի հրապարակած տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են հանգիստ սեղանի խաղ խաղացող տղամարդիկ հանկարծ նայում շուրջը եւ խուճապահար դուրս վազում հաստատությունից՝ դռների մեջ փոքրիկ խցանում առաջացնելով:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան։

You may also like...