Պետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել (տեսանյութ)
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով, պետական բյուջեի միջոցներով Գյումրի քաղաքում ասֆալտապատվում է Բագրատունյաց օղակը և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարող փողոցը:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարը գրառմանը կից՝ նաև տեսանյութ է հրապարակել։
