Մոսկվայում նորակառույց է այրվում․ հայտարարվել է հրդեհի բարդության 5-րդ աստիճան․ զոհեր և տուժածներ կան
Մոսկվայի հյուսիսում 2-րդ Ամբուլատորնի անցուղի, շենք 14 հասցեում գտնվող կառուցվող բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, ևս յոթ մարդ տուժել է։
Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները, վերջին տվյալներով՝ փրկվել է 31 մարդ, 7-ը տուժել է, կա 3 զոհ։ Շարունակվում է մարդկանց տարհանումը շենքի երկրորդ հարկից։
Աշխատանքներում ներգրավված են ավելի քան 120 մարդ և 30 միավոր տեխնիկա։ Հայտարարվել է հրդեհի բարդության առավելագույն, հինգերորդ աստիճան։
Նշվում է, որ շինության մեջ կարող է գտնվել ավելի քան 200 մարդ։
