Մայիսի 5-ին ՄԻՊ աշխատակազմի Երևանի ստորաբաժանումն աշխատանքը կիրականացնի հեռավար ձևաչափով
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ աշխատանքները կազմակերպվելու են սովորական աշխատանքային ռեժիմով, սակայն դիմում-բողոքները կընդունվեն միայն առցանց՝ ombuds@ombuds.am էլեկտրոնային հասցեով։
Շուրջօրյա կգործի թեժ գծի 096 116 100 հեռախոսահամարը, որով ևս կարող եք դիմել Պաշտպանին։
Մարզային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն բնականոն ռեժիմով»,- նշված է գրառման մեջ։

