Իրանը կարող է առաջիկա օրերին թարմացված առաջարկ ներկայացնել ԱՄՆ-ին. CNN

Առաջիկա օրերին Թեհրանը՝ պակիստանցի միջնորդների միջոցով, կարող է Վաշինգտոնին ներկայացնել հակամարտության կարգավորման թարմացված առաջարկ՝ հաղորդել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ինչպես սպասվում է, հարցը կքննարկի երկրի ղեկավարության հետ։

Նշվում է նաև, որ այս գործընթացը ժամանակ կպահանջի Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ հաղորդակցվելու դժվարությունների պատճառով, որի գտնվելու վայրը գաղտնի է պահվում։

WSJ-ն էլ հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները թերահավատորեն է ընդունել պատերազմը դադարեցնելու, Հորմուզի նեղուցը բացելու և Թեհրանի միջուկային ծրագրի քննարկումը հետաձգելու վերաբերյալ Իրանի նախորդ առաջարկը։

Ըստ Թրամփի՝ այն ցույց է տալիս, որ Իրանը պատրաստ չէ լուրջ բանակցությունների՝ գրում է պարբերականը։

You may also like...