Ուրուգվայում վերջերս բացված «Թումոն» շաբաթական շուրջ 1000 աշակերտ է ընդունում․ դեսպանն այցելել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանն այցելել է Ուրուգվայում վերջերս բացված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Տնօրեն Կարոլինա Գուտիեռեսի ուղեկցությամբ ՀՀ դեսպանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու ծրագրերին:
Ներկայումս կենտրոնը շաբաթական ընդունում է շուրջ 1000 աշակերտ, իսկ առաջիկայում նախատեսվում է նրանց թիվը հասցնել մինչև 1500-ի։
