Ուզում եմ թե՛ Վրաստանին, թե՛ մեզ շնորհավորել, մեծ իրադարձություն է և ոչ միայն ֆուտբոլային իմաստով. Փաշինյան
«Ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ FIFA-ն մի շատ կարևոր որոշում է կայացրել՝ 2029 թվականի Աշխարհի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի առաջնությունը տեղի կունենա Հայաստանում և Վրաստանում»:
Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տեղի է ունենալու մեծ ու կարևոր իրադարձություն:
«Ուզում եմ թե՛Վրաստանին, թե մեզ շնորհավորել այդ առիթով: Նաև շնորհակալություն Վրաստանի գործընկերներին և անձամբ վարչապետ Կոբախիձեին՝ այդ հարցում արդյունավետ և սերտ գործակցության համար։
Նա նշել է, որ շատ մեծածավալ իրադարձություն է 2029 թվականի սեպտեմբերին սպասվում, արդեն որոշումներ են ընդունել Վանաձորի ստադիոնի վերանորոգման, իսկ Իջևանում նորը կառուցելու ուղղությամբ՝ FIFA-ի չափանիշներով։
Փաշինյանն էլ հայտնել է, թե աննախադեպ շատ են լինելու զբոսաշրջիկները՝ կատակելով. «Այդքան երկրպագու մտնեն Իջևան՝ կարող է սնունդը վերջանա»։
