Մարդկանց ուզում են դարձնել իրենց թուլափայից կախված հնազանդ հպատակներ. Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու վարույթներով հրապարակված ձայնագրություններին:
Նա ասել է, որ լսելով այդ խոսակցությունները՝ տպավորություն է, թե դժոխքի անոնսն է:
«Մեկին ասում են՝ շալվար կտանք, կկարճացնես կհագնես, մեկին ասում են՝ միտինգ կգաս, ձեռդ փող կֆռռա: Այսպես ուզում են մարդկանց սարքել իրենց գրպանին նայող, իրենց թուլափայից կառչած հպատակներ, պետությունն էլ՝ ուրիշ պետության գրպանային պետություն: Մենք սա թույլ չենք տա»,- հայտարարել է Կոնջորյանը:
