2850 շահառուի բնակարանի հարցն առաջիկա 4 տարում, ըստ հերթագրման ցուցակի, փուլային կարգով կլուծվի․ Պապիկյան (տեսանյութ)
Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշվառման ընդգրկված պայմանագրային զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների, զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների և զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին:
Ձեռք բերված բնակարաններն առաջիկա 10 տարում վաճառքի ենթակա չեն լինի:
Սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գրել է․
«2850 շահառուի բնակարանի հարցն առաջիկա 4 տարում, ըստ հերթագրման ցուցակի, փուլային կարգով մեկընդմիշտ կլուծվի»։
