Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք արդեն և սովորում ենք ապրել խաղաղության մեջ. Ալիև (տեսանյութ)

«Ողջույններս Բաքվից: Նախևառաջ կցանկանայի երախտիքս հայտնել նախագահ Կոշտային հրավերի համար՝ հանդես գալու ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին:

Նախագահ Կոշտայի այցելության ընթացքում Ադրբեջան, մենք քննարկեցինք մասնակցությունը գագաթնաժողովին և համաձայնեցինք, որ ես կմիանամ տեսաձայնային կապով»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեսակապի միջոցով միանալով Երևանում ընթացող ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին:

«Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք արդեն և սովորում ենք ապրել խաղաղության մեջ: Մեզ համար և մեր գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է:

Եվս մեկ ձեռքբերում խաղաղության այս օրակարգի ներքո․ դա փոխկապակցվածությունն է, Թրամփի ուղին անցնելու է Հայաստանով դեպի Նախիջևան և դառնալու է Միջին միջանցքի մի մաս: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները»,- ասել է Ալիևը:

You may also like...