Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին ներսում կոչ ենք անելու աչք չփակել Հայաստանում անթաքույց միահեծան բռնապետnւթյան հաստատմանը. Արթուր Խաչատրյան
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին ներսում կոչ ենք անելու աչք չփակել Հայաստանում անթաքույց միահեծան բռնապետության հաստատմանը: Այս մասին երթից առաջ լրագրողներին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նիկոլ Փաշինյանը և իր խումբը փորձում են հանրության մոտ իրենց պատկերել որպես արևմտյան արժեքների ու ժողովրդավարության ջատագով, իսկ ընդդիմությանը՝ ռուսական ազդեցության գործակալ: Մենք միշտ հանդես ենք եկել Եվրոպայի հետ սերտագույն հարաբերությունների հաստատման օգտին: Արցախի ժողովուրդը ենթարկվել է էթնիկ զտման, քաղաքակիրթ աշխարհի պարտականությունն է ապահովել նրանց անվտանգ վերադարձը իրենց հայրենիք»,- նշել է նա:
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը նույնպես բողոքի ակցիա է իրականցնում: Նրանք պահանջում են, որ եվրոպացի առաջնորդները ուշադրություն դարձնեն Հայաստանի ժողովրդավարական հետընթացին, քաղբանտարկյալների խնդրին, արցախցիների իրավունքներին։ Պահանջում են ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող գերիներին։
Նշենք, որ այս պահին երթի մասնակիցները շարժվում են դեպի ՄՀՀ, իսկ ակցիայից առաջ ոստիկանական զորքերն ավելանում են մարզահամերգային համալիրի մոտ:
