Խաղաղությունը բարգավաճում է բերում. ֆոն դեր Լայենը՝ ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության մասին

Եվրոպական միությունը ցանկանում է աջակցել Հայաստանին՝ ցույց տալու համար, որ խաղաղությունը բարգավաճում է բերում:

Այս մասին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պանելային քննարկման ընթացքում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանին՝ ցույց տալու համար, որ խաղաղությունը բարգավաճում է բերում, և որ հաղորդակցությունը կարող է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում. նույնը, ինչ պողպատն ու ածուխը խաղացին խաղաղության և բարգավաճման ամրապնդման գործում՝ Եվրամիության ծննդյան ժամանակ››,-նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը՝ X-ի իր էջում հրապարակելով ԵՔՀ-ի պանելային քննարկման ժամանակ ունեցած իր ելույթից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1249198

You may also like...