ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. կա 14 տուժած

Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:57-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 130-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ երթուղային տաքսին կողաշրջվել է. կան տուժածներ: ԱՅդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են VAZ (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1964 թ.) և Երևան-Իջևան երթուղին սպասարկող GAZel (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս կողաշրջվել է. կան տուժածներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 14 տուժած տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակները գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները»,- նշված է հաղորդագրության մեջ:

You may also like...