Իջեք ներքև, հետ չգաք. ոստիկանները Աշոտյանին և մի քանի հոգու հեռացրել են նախագահական նստավայրի դիմացից
ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը մի քանի հոգու հետ բողոքի ակցիա է իրականացրել նախագահական նստավայրի դիմաց:
Իրավապահները նրանց հորդորել են այլ տեղ իրականացնել ակցիան: Աշոտյանը և մյուսները չեն ենթարկվել իրավապահների հորդորներին:
Վերջիններս ստիպված են եղել նրանց հեռացնել տարածքից, տեղափոխել մոտակայքում գտնվող այգի՝ ասելով. «Իջեք ներքև, հետ չգաք ոչ մեկդ»:
