Խաղաղության հաստատումն է, որ մեծացրել է միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարն իր խոսքում նշել է, որ այսօր ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, իսկ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն, որտեղ կարևոր դեր է վերապահված բազմազանեցման քաղաքականությանը:
Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանը հակամարտությունների գոտուց վերածվել է կայունության և խաղաղության տարածաշրջանի։ Նա նաև նշել է, որ խաղաղության հիմնական շահառուները հենց տարածաշրջանի երկրներն են։
Այս համատեքստում Գրիգորյանն ընդգծել է, որ խաղաղության հաստատումն է, որ մեծացրել է միջազգային հանրության ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ։

