Արհեստական հանրային հնչեղություն տրվեց. ՔԿ նախագահը՝ անչափահաս քույրերի սեռական բռնության դեպքի մասին

«Վեդիում անչափահաս երկու քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքը ուզում են քաղաքականացնել»։

Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

«Սա մաքուր իրավական բնույթի հարց է, ոչ ոք չփորձի քաղաքականացնել»,- ասել է նա։

Ըստ Պողոսյանի՝ մանկապիղծներին ոստիկանությունն ի սկզբանե բացահայտել է ու ներկայացրել քննչական մարմին։

«Դեպքը կոծկելու նպատակ չի կարող լինել, արհեստական հանրային հնչեղություն տրվեց, չգիտեմ՝ նպատակը որն էր»,- նշել է ՔԿ նախագահը։

You may also like...