Մեղրիում կառուցվում է հայ ժողովրդի պատմության ամենաերկար կամուրջը. վարչապետ
Մեղրիում կառուցվում է հայ ժողովրդի պատմության ամենաերկար կամուրջը։ Այդ մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքի էջում։
«Հայաստանի պատմության, ընդ որում՝ ոչ միայն այսօրվա Հայաստանի, հայ ժողովրդի պատմության ամենաերկար կամուրջն է կառուցվում։
Կամուրջն ունենալու է 700 մետր երկարություն։
Հայ ժողովրդի պատմության ընթացքում այսպիսի կամուրջ երբեք չի կառուցվել։ 700 մետր երկարությամբ պատմական կամուրջ՝ Իրական Հայաստանում»,- տեսանյութում ասել է Փաշինյանը։
