24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հшրձակման․ անձնակազմը կորցրել է ալիքի հետ կապի հնարավորությունների 90%-ը․ Նարեկ Գալստյան

Հենց հիմա 24-ի յութուբյան ալիքը հարձակման տակ է, մենք կորցրել ենք ալիքին հասանելիության հնարավորությունների 90%-ը։ Ժողովրդավարության բաստիոնում խաղաղ երեկո է։ Այս մասին գրել է 24News-ի տնօրեն Նարեկ Գալստյանը։

«24News-ի յութուբյան ալիքը ենթարկվել է հարձակման։ Անձնակազմը կորցրել է ալիքի հետ կապի հնարավորությունների 90%-ը, կա հավանականություն, որ հարձակման հետևանքով ջնջվի նաև ամբողջական ալիքը։
Մենք սա գնահատում ենք իբրև հարձակում ազատ խոսքի վրա, որն ուղղորդված է Երևանից և ունի հստակ քաղաքական պատճառներ։
Ընտրությունների ժամանակ նմանատիպ դրսևորումները քստմնելի են, սակայն չեն կարող լռեցնել մեր գործունեությունը»,-գրել է նա։

You may also like...