Իրանի կողմից ԱՄՆ-ին փոխանցված նոր առաջարկը 14 կետ ունի
Իրանի կողմից Պակիստանի միջնորդությամբ Միացյալ Նահանգներին փոխանցված՝ հակամարտության կարգավորման նոր առաջարկը բաղկացած է 14 կետից։
Ինչպես հայտնել է իրանական Tasnim-ը, տեքստում շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։
Ավելի վաղ «Ռոյթերս»-ը հայտնել էր, որ Պակիստանը ԱՄՆ ներկայացուցիչներին է փոխանցել հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ վերանայված իրանական առաջարկը՝ ներկայացրել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերանայված առաջարկը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մայիսի 18-ի ճեպազրույցում հայտնել էր, որ Իրանը և ԱՄՆ-ն շարունակում են Պակիստանի միջոցով մեկնաբանություններ և առաջարկություններ փոխանակել խաղաղության ծրագրի վերաբերյալ:
