Թուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ

Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտնել է, որ Մալաթիա նահանգի Բաթթալգազի շրջանում վաղ առավոտյան տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։

Այն, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել 7,03 կմ խորությամբ։

Մալաթիայի քաղաքապետ Սամի Էրը նշել է, որ շատ ուժգին երկրաշարժ է եղել և մարդիկ խուճապահար դուրս են եկել փողոց։ Ավերածությունների մասին տեղեկություն չկա։

You may also like...