Այս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար երեխա. Անդրեասյան

Վաղը մեզ մոտ վերջին զանգ է, և մեր դպրոցներն իրենց շրջանավարտներին արդեն ճանապարհելու գործընթացը կսկսեն:

Ուզում եմ նախապես շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին և նրանց հաջողություններ մաղթել:

Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար երեխա, և իններորդ դասարանը՝ ավելի քան 39 հազար երեխա:

Հուսով եմ, որ ինչպես ՆԳՆ-ի գործընկերների հետ ենք ակտիվ աշխատում, օրը կանցնի իսկապես տոնական, դրական տրամադրություններով և առանց որևէ միջադեպի»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

«Հուսով եմ, որ շուտով մենք «Վերջին զանգ» միջոցառումը չենք կապի ՆԳՆ-ի հետ»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

You may also like...