Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի նոր առաջարկները
Պաշտոնական Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները։
«Արմենպրես»-ին այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի առաջարկների պատասխանը:
