Հունվար-ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 6.9%

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.9 տոկոսով։
Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
  • առևտրի շրջանառություն՝ 1.5%,
  • արդյունաբերություն՝ 13.0%,
  • շինարարություն՝ 22.9%
  • ծառայություններ՝ 7.6%:

Արտահանումը նվազել է 3.3 տոկոսով, ներմուծումն ավելացել 2.5 տոկոսով:

 

You may also like...