Մեր հայ գործընկերները պաշտպանություն են փնտրում սպառնալիքների անմիջական աղբյուրից. Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը ինքնուրույն ընտրություն է կատարում և պատասխանատու է իր երկրի ապագայի համար:

«Ընդհանուր առմամբ, խնդիրները շատ են, և շատ ավելի արդյունավետ է դրանք լուծել միասին։

Ցավալի է, որ Կազմակերպության մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքների անմիջական աղբյուրից»,- ասել է Շոյգուն ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի նիստում։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է:

You may also like...