Վեց տարվա ընդմիջումից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը

Վեց տարվա ընդմիջումից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը, որի ուղևորների թվում էր Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարարը:

Վրաստանի մայրաքաղաքում կայացել է գնացքի դիմավորման արարողությունը:

Գնացքի ժամանումը համընկել է Վրաստանի անկախության օրվա հետ:

Այս երթուղով գնացքների երթևեկությունը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակից ի վեր:

Բաքու-Թբիլիսի-Բաքու երթուղու աշխատանքը վերականգնելու մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել վերջերս Վրաստանի վարչապետի՝ Բաքու այցի ժամանակ:

You may also like...