Որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում՝ իբր մայիսի 28-ին մարզերից եկող ճանապարհները փակ կլինեն․ ՊՆ

Համացանցում որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում, թե իբր վաղը մարզերից եկող ճանապարհները փակ են լինելու:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ նշվածն ապատեղեկատվություն է:

«Հանրապետության հրապարակում սիրով սպասելու ենք մեր բոլոր հայրենակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու զորահանդես։ Պաշտոնական մեկնարկը՝ ժամը 10։00-ին։

You may also like...