Պաշտպանության նախարարը Արիության մեդալ է հանձնել սեպտեմբերի 1-ին ծանր վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանին

Դեկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հյուրընկալել է 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ծանր վիրավորում ստացած զինվոր Նարեկ Պողոսյանին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետաքրքրվել է այս պահին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում ինտենսիվ բուժում ստացող Նարեկի առողջական վիճակով և բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում։

Նախարար Պապիկյանը բարձր է գնահատել նրա արարքը հայրենիքի սահմանների պաշտպանության գործում և հանձնել պետական պարգևը՝ Արիության մեդալը»,- ասված է հաղորդագրության մեջ։

You may also like...