Պուտինին Աստանայում դիմավորել են ռուսական եռագույնով ինքնաթիռների թռիչքով. բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Ղազախստան։ Պաշտոնական դիմավորման ժամանակ ինքնաթիռները թռել են Աստանայի վրայով՝ թողնելով ռուսական դրոշի հետքը։

Դիմավորման արարողությունից հետո Պուտինը և Տոկաևը բանակցություններ են սկսել՝ քննարկելու ռուս-ղազախական համագործակցության հետագա զարգացման հիմնական ասպեկտները։

Ռուսաստանի պետության ղեկավարին Աստանայում ուղեկցում է ավելի քան 30 հոգուց բաղկացած պատվիրակություն, այդ թվում՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և 9 դաշնային նախարար։

Պուտինը կմասնակցի Աստանայում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Պուտինին դիմավորել է Անկախության պալատում։ Պաշտոնական դիմավորման արարողության ժամանակ ինքնաթիռները թռել են Աստանայի վրայով՝ թողնելով ռուսական դրոշի հետքը։

Դիմավորման արարողությունից հետո Պուտինը և Տոկաևը բանակցություններում կքննարկեն ռուս-ղազախական համագործակցության հետագա զարգացման հիմնական ասպեկտները քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում և այլ ոլորտներում։

Բացի այդ՝ առաջնորդները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային ամենահրատապ հարցերի, ինչպես նաև բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

You may also like...