Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան պարարտանյութեր են ուղարկվելու

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կուղարկվեն երկու վագոն պարարտանյութ և երկու վագոն ցորեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Գնացքը կմեկնի «Ադրբեջանական երկաթուղիներ»-ի «Բելաջարի» կայարանից, այնուհետև գնացքը «Բյոյուկ-Կյասիկ» կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։

Ավելի վաղ Ադրբեջանի տարանցմամբ ՌԴ-ից Հայաստան էին ուղարկվել ավելի քան 28 հազար տոննա ցորեն, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։

Բացի այդ՝ Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նավթամթերքներ։ Այսօրվա դրությամբ Հայաստան են մատակարարվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 ապրանքանիշի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 ապրանքանիշի բենզին։

You may also like...