Մխիթար Հայրապետյանը նշանակվել է ԲՏԱ նախարար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին ԲՏԱ նախարար նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մխիթար Հայրապետյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ռոբերտ Խաչատրյանն ազատվել է ԲՏԱ նախարարի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Ռոբերտ Խաչատրյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

You may also like...