Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Լենինգրադի մարզի վրա

Ուկրաինական անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են սկսել Ռուսաստանի Լենինգրադի մարզի վրա երեքշաբթի լույս չորեքշաբթի՝ հունիսի 3-ի գիշերը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի բացումից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն Telegram-ում գրել է.

«Հակաօդային պաշտպանության ուժերը Լենինգրադի մարզում խոցել են 30 անօդաչու թռչող սարք։ Մարտական ​​գործողությունները շարունակվում են»։ Նա չի նշել, թե որտեղ են խոցվել դրոնները։ Պուլկովո օդանավակայանում սահմանափակումներ են մտցվել մուտքային և ելքային թռիչքների նկատմամբ։

Ըստ տեղեկությունների՝ դրոնների հարձակման հետևանքով վնասվել է մի քանի օբյեկտ, հրդեհ է բռնկվել Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող նավթավերամշակման համալիրներից խոշորագույնում՝ «Պետերբուրգյան նավթային տերմինալում»:

Ֆորումի կայքի համաձայն՝ առաջին միջոցառումները նախատեսված են չորեքշաբթի։ Համաժողովը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգից հարավ գտնվող Expoforum համալիրում՝ Պուլկովո օդանավակայանի մոտ։ Վլադիմիր Պուտինի ելույթը նախատեսված է հունիսի 5-ին: Համաժողովին կմասնակցեն նաև «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) գերմանական աջ արմատական կուսակցության ներկայացուցիչները:

You may also like...