Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Սահմանադրության օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան շնորհավորական ուղերձը տարածվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում։

«Ջերմորեն շնորհավորում ենք Դանիայի Թագավորության կառավարությանը և ժողովրդին՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Հայաստանն ամուր և բարեկամական հարաբերություններ ունի Դանիայի հետ և անհամբեր սպասում է համագործակցության նոր ուղիների ուսումնասիրությանը, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,-ասված է ԱԳՆ-ի ուղերձում։

You may also like...