Բաքուն հերքում է CNN-ի պնդումները

Պաշտոնական Բաքուն հերքում է CNN-ի այսօրվա հրապարակումը, որի համաձայն Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքը՝ Իրանի դեմ պատերազմի ընթացքում։

«Պնդումները, թե Ադրբեջանի տարածքն իբր օգտագործվում է Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողությունների նպատակով, և որ մեր երկրի տարածքում Իսրայելին պատկանող ուժեր են տեղակայված, լիովին անհիմն են և կտրականապես մերժվում են»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

You may also like...