Բացահայտվել են ընտրական հանձնաժողովներում կnռուպցիոն դրսևորումներ․ կան ձերբակալվածներ (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են էլեկտրոնային կրիչներ, համակարգիչներ, գաղտնալսող միջոցներ հայտնաբերող սարքավորում, ինչպես նաև վարույթի համար ապացուցողական նշանակություն ունեցող՝ գումարային շարժերի, տարբեր քաղաքացիներին օգնություններ տրամադրելու վերաբերյալ մի շարք այլ փաստաթղթեր։
