Ստեփանավանի համաայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով (տեսանյութ)
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության փոխանցած տվյալների համաձայն կարկուտի հետևանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաներ, բնակելի տների և շինությունների տանիքներ, արևային վահանակներ, պտղատու ծառեր և ցանքատարածություններ։
Հասցված վնասները տեղում արձանագրելու և գնահատելու նպատակով այս պահին դեպքի վայրերում ակտիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի (ՀՓՋ) 3 և Տաշիրի ՀՓՋ-ի 1 օպերատիվ խմբերը, ինչպես նաև համայնքապետարանի կողմից հատուկ ստեղծված հանձնաժողովի անդամները։

