ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 12 մարդ վիրավորվել է
Օհայո նահանգում, Օլդ Վեսթ Էնդ փառատոնի վայրի մոտ, տեղի է ունեցել կրակոց, որի հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։
Այս մասին հայտարարել է տեղական ոստիկանության պետի տեղակալ Ջոզեֆ Հեֆերնանը։
«Կրակոցներից վիրավորվել է առնվազն 12 մարդ, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում», — ասել է նա մամուլի ասուլիսում։
Հեֆերնանը հավելել է, որ կրակողները երկուսն են եղել, և նրանք «հավանաբար կրակել են միմյանց վրա»։ Կասկածյալների որոնումները շարունակվում են։
