Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 4-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կարող է լինել քարտեզ և տեքստը գծապատկեր

You may also like...